-
17.10.2020|
21:29
Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ:
-
17.10.2020|
21:26
Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները՝ ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:
-
17.10.2020|
21:19
Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից:
-
17.10.2020|
21:13
Իսրայելում ցույց է անցկացվում է Ադրբեջանին զենք վաճառելու դեմ. միջոցառումը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթ և Կնեսետի շենքի մոտ ցույց: Ըստ կազմակերպիչների՝ մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ:
-
17.10.2020|
21:12
ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք ԱԹՍ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Եվս մեկ ԱԹՍ խոցվել է Արցախում:
-
17.10.2020|
21:06
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը այսօր հեռախոսազրույց է ունեցել իր Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ՝ հաղորդում է Թուրքիայի Anadolu գործակալությունը։
-
17.10.2020|
21:04
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ Թբիլիսին հավատարիմ է իր օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ փոխադրումներ թույլ չտալու խոստմանը.
-
17.10.2020|
20:59
Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 26-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
-
17.10.2020|
15:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:
-
17.10.2020|
15:46
Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք, թե ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։ Սիրելի եղբայրներ, ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։